Բովանդակություն * | Ապրիլի 26-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում՝ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի գլխավորությամբ, սուբվենցիոն՝ "Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված" ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին շահագրգիռ և շահառու կողմերը՝ այդ թվում պատվիրատու կողմը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի և վերոնշյալ ծրագրի կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ, աշխատանքի որակի տեսչության պատասխանատուներ, իսկ ՄԱԶԾ ներկայացուցիչը քննարկումներին մասնակցում էր հեռահար եղանակով։
Քննարկվեցին կատարված աշխատանքները, ընթացքը և առաջիկա անելիքները։ |