Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, ՀայաստանիՀանրապետության Սյունիքի մարզիՔաջարան համայնքի ավագանին որոշում է՝․
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսել փոփոխություններ, ըստ որի առաջարկվում է հատուկ պահպանվող տարածքների հողերի՝ <<հանգստի համար նախատեսված>> գործառնական նշանակությամբ փոխադրել՝
ա) Լեռնաձոր բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,42595հա /09-038-0410-0001-05 կադաստրային ծածկագրից/, 0,87038հա /09-038-0410-0001-06 կադաստրային ծածկագրից/, 1,23514 հա /09-038-0410-0001-07 կադաստրային ծածկագրից/ գյուղատնտեսական նշանակության արոտներից
2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։
|