Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը, Քաջարան համայնքի ղեկավարի կողմից կազմված Քաջարան համայնքի 2025 թվականի հողային հաշվեկշիռը, համայնքի ավագանին որոշում է․ 1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի կողմից կազմված Քաջարանհամայնքի 2025 թվականիհուլիսի 1-ի դրությամբ կազմվածհողային հաշվեկշռին` համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |