Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 16.11.2006թ․ № 1708-Ն որոշմամբ հաստատված« ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսականևսոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման կարգի 12-րդ կետի 2-րդ մասի ա/ ենթակետը», համայնքի ավագանին որոշում է․- 1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, ստանալու նպատակով համայնքապետարանի կողմից մշակված համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ «Խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում», «Մեքենասարքավորումների եվ տեխնիկայի ձեռք բերում» և «Փողոցային լուսավորության համակարգի կառուցում գյուղական բնակավայրերում» ծրագրերը և 2022թ. պետական սուբվենցիայի հայտերը՝ համաձայն № 1, № 2 և № 3 հավելվածների:
2. Պետական սուբվենցիայի հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով: |