Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետով և <<Արխիվային գործի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի և 11-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1, Համայնքի սեփականություն հանդիսացող արխիվային փաստաթղթերը սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղին, համաձայն հավելվածի 1-ի:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |