Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում Է` 1. Ընդունել ի գիտություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2018-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված 2022 թվականին կատարված աշխատանքները` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |