Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդկետով, հիմք ընդդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետը, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Քաջարան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզ Քաջարան համայնք, քաղաք Քաջարան Խ Աբովյան փողոց 3/5 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության / կադաստրային ծածկագիր 09-007-0017-0044/ 0.01381 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով 168620 (մեկ հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով օտարել Կարեն Արամայիսի Համբարձումյանին և Հասմիկ Ղազարոսի Բեզիրգանյանին ՝ նրանց սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան Խ․Աբովյան փողոց 3/1 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի սպասարկման հողամասի ընդլայնման նպատակով։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |