Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 2-րդ ենթակետը /հասցե տրամադրելու մասին քաղվածք 09042QYBXW8X/ և հաշվի առնելով «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊԸ- ի դիմումը՝
«ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր, Բարիկավան թաղամաս, 4-րդ փողոց 1/4 (վկ. N19092025-09-0016) և Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր,Բարիկավան թաղամաս, 4-րդ փողոց թիվ 1/5 (վկ. N25092025-09-0012) հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած միավորին տրամադրել նոր հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Բաբիկավան 4-րդ փողոց, 1/4 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: