Այսօր: Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 նոյեմբերի 2026 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴՈԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 1-ին ենթակետը, Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի N35-Ա , Քաջարան համայնքի ավագանու 09 հոկտեմբեր 2026 թվականի N89-Ա որոշումները և  հասցե տրամադրելու մասին քաղվածքը /09022NZ93E77/

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,28915 հա բնակավայրերի նշանակության հողերից /որից 0,01146 հա հասարակական կառուցապատման /09-038-0019-0014 կադաստրային ծածկագրից/, 0,27769 հա ընդհանուր օգտագործման /09-038-1106-0001, 09-038-1105-0001 և 09-038-1109-0001 կադաստրային ծածկագրերից// փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» նշանակության։

2․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Անդոկավան բնակավայրում գտնվող՝ քաղաքացու անվամբ հաշվառված, սակայն դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող 09-038-0021-0007 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության <<արդյունաբերական օբյեկտների>> գործառնական նշանակությամբ 0,0097 հա հողամասը ճանաչել որպես Քաջարան համայնքի սեփականություն։

3․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,29885 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության <<արդյունաբերական օբյեկտների>> գործառնական նշանակությամբ հողամասին տրամադրել հասցե՝

ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Անդոկավան, 2-րդ փողոց, 30/1 հողամաս։

4․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հերմինե Հարությունյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
www.kajaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner