|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2018 թվականի N 68-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ի մասի բ) կետով, և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի: 2. Հաստատել համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և դրանց չափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի. 3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: |
Կողմ -11 ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.99 Կբ)
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|