Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին»թիվ 431-Ն որոշմամբ հաստատված կարգի, և հաշվի առնելով 2023թ․հուլիսի 1-ի դրությամբ կազմված Քաջարան համայնքի հողային հաշվեկշիռը, Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը` համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետին: |