Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին որոշում է՝․ 1. Հաստատել Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի Մարզի Քաջարանհամայնքի «Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-Ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ ՝ համաձայն հավելված 1-ի։
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 59-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրանցման պահից։ |