Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5․1 կետի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1․1 կետի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04․08․2022թ․ N1198-Ն որոշմամբ սահմանված «Համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները և հաշվետվության ձևաչափը հաստատելու մասին» կարգը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հաստատել Կազմակերպությունների կողմից վճարված ռոյալթիներից Քաջարան համայնքին կատարած մասհանումների ծախսման 2025 թվականին իրականացված ծրագրի վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |