Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ մասի բ) կետի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանի դրույթներով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացնել ներքոնշյալ համայնքային ծառայողների հերթական ատեստավորումը․
1․1․ Գևորգյան Լուսինե Անաստասի՝ աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հաշվառման բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-1)։ Ատեստավորման եղանակը՝ թեստավորում և հարցազրույց․
1․2․ Սարգսյան Աշխեն Բենիկի՝ աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2․3-4)։ Ատեստավորման եղանակը՝ թեստավորում և հարցազրույց․
1․3․ Խաչատրյան Գայանե Գարիկի՝ աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2․3-2): Ատեստավորման եղանակը՝ թեստավորում և հարցազրույց․
1․4․ Աբելյան Լիա Դավթի ՝ աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2․3-7): Ատեստավորման եղանակը՝ թեստավորում և հարցազրույց․
1․5․ Մկրտչյան Վարսենիկ Անդրանիկի՝ աշխատակազմի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3․1-7): Ատեստավորման եղանակը՝ թեստավորում և հարցազրույց․
1․6․ Զելյա Նորայր Նվերի՝ աշխատակազմի եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3․1-14): Ատեստավորման եղանակը՝ թեստավորում և հարցազրույց։
2․ Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար պատասխանատու նշանակել աշխատակազմի քարտուղար Մագաղատ Ավետիսյանին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։