Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 34-րդ հոդվածով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 641-Ա <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կավճուտ գյուղի 2-րդ թաղամաս 30 հասցեում Արմեն Սերոբի Խոսրովյանի կողմից ինքնակամ կառուցված այգետնակը 0,04451 հա հողամասով ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին>> որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ՝
ա/ Որոշման 1-ին պարբերության <<55450 /հիսունհինգ հազար չորս հարյուր հիսուն/ >> թիվը և բառերը փոխարինել <<58350 /հիսունութ հազար երեք հարյուր հիսուն/>> թվով և բառերով, <<31,3քմx0,0456x10000=14300 (տասնչորս հազար երեք հարյուր)>>թվերը և բառերը փոխարինել <<37,7քմx0,0456x10000=17200 (տասնյոթ հազար երկու հարյուր) >>թվերով և բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։