Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդան Շմավոնի Գևորգյանը 2022 թվականի առաջին նստաշրջանի և 2023 թվականի երկրորդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած 10 նիստերից ոչ մեկին չի մասնակցել և բացակայությունների պատճառների մասին որևէ հաղորդում չի ներկայացրել, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու անդամ Վարդան Շմավոնի Գևորգյանի լիազորությունները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |