Այսօր: Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 241
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 նոյեմբերի 2026 թ.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԼՎԱՐԴ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման կարգավորման առարկան

Քաջարան համայնքի  ղեկավարը, քննության առնելով թիվ 7/ԱՌ/25 վարչական գործը՝ Քաջարան համայնքի Շահումյան1 հասցեում գտնվող պարենային խանութում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի խախտումների վերաբերյալ, պարզեց.

ԱՁ Ալվարդ Ավետիսյանի կողմից /հասցե՝ Սյունիքի մարզ  Քաջարան համայնքի Շահումյան1 հասցեում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանօրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, այն է՝ հայտնաբերվել է առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետներն անցած ապրանքներ իրացման նպատակով, ապրանքախմբեր՝ սահմանված կարգով չառանձնացված, ինչի կապակցությամբ՝ օրենսգրքի 158-րդ հոդված 1-ին մասի պահանջների խախտման փաստով Քաջարանի համայնքապետարանում, 24-09-/2026թ  հարուցվել է վարչական վարույթ:

Քաջարանի համայնքապետարանը, հրավիրել և անցկացրել է լսումներ, որին ԱՁ Ալվարդ Ավետիսյանը   պատշաճ ծանուցվել է , ներկայացել է լսումներին, ս/թ նոյեմբերի 02-ին, ժամը 15։30-ին, Քաջարանի համայնքապետարանում։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

24/09/2026թ Քաջարանի համայնքապետարանի  աշխատակազմի Եկամուտների հավաքագրմնա, քաղաքացիների սպասարկման և կազմակերպման բաժնի պետ Մարի Հակոբյանի, գլխավոր մասնագետ Անի Նիկոլայանի, առաջատար մասնագետ՝ Նորայր Զելյայի կողմից ԱՁ Ալվարդ Ավետիսյանին պատկանող Քաջարան համայնքի Շահումյան1հասցեում գտնվող պարենային խանութում կատարված ուսումնասիրությամբ՝  հայտնաբերել են պիտանիության ժամկետներ անցած մի քանի  ապրանքներ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ԱՁ Ալվարդ Ավետիսյանը ստացել է իր օրինակը։

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումն արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`․․․/։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որը Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցների կողմից աննախադեպ վերահսկողության ժամանակ չի արձանագարվել խախտումներ, միաժամանակ լսումներին ներկայացած իրավախախտը իրապես զղջացել է կատարված համար,  ուստի նշված զանցանքի համար որպես պատասխանատվության միջոց անհրաժեշտ է կիրառել նախազգուշացում

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդհոդվածի 1-ին մասով,  23-րդ,  25-րդ,  32-րդհոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 17,1րդ հոդվածի 1-ին  մասով  և  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

   

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.   Ալվարդ Ավետսիսյան  անհատ ձեռնարկատիրոջ  նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից   և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Քրիստինե Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner