Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 3-րդ ենթակետը, /հասցե տրամադրելու մասին քաղվածք 09062ZE6YDPA/ և հաշվի առնելով Անդրանիկ Սալոյի Սարգսյանի դիմումը՝
1. Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Գեղի գյուղում գտնվող Անդրանիկ Սալոյի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփ․իրավունքի վկայական N1079833) տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Գեղի, 5-րդ փողոց, 7 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: