Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 մարտի 2025 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԱԳԻԿԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ԹԱՂՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՄԵՆ ԱՐՏԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ 0.032 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.03 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԵՆ ԱՐՏԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈւ ԵՎ ՆՇՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, 43-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ,  հաշվի առնելովոր Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղ 2-րդ թաղամասում գտնվող 0,032 հա հողամասին կից 0.03 հա հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրը և Արմեն Արտակի Խաչատրյանի դիմումը

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Վերականգնել Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղի 2-րդ թաղամասում  բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0.032 հա հողամասին կից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ Արմեն Արտակի Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը` 0.03 հա մակերեսով հողամասի չափով։

2․ Բնակելի տանը և 0,0620 հա սպասարկման հողամասին տրամադրել հասցե՝

ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Ձագիկավան, 2-րդ թաղամաս, 2 բնակելի տուն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հերմինե Հարությունյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner