Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՈՂՋԻ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 126,6 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 462 կետի թ) ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/232 (նախկին 14/179) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի երկարաձգման մասին թիվ 134-Ա հրամանը և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 11 հուլիսի 2025 թվականի  N68-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

   1.ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Ողջի 1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության «ընդերքի օգտագործման համար տրամադրված» գործառնական նշանակությամբ 126,6 հա հողամասը ընդերքօգտագործման նպատակով  առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը, սահմանելով 86 480 460  /ութսունվեց միլիոն չորս հարյուր ութսուն հազար չորս հարյուր վաթսուն/  ՀՀ դրամ տարեկան վճար:

  2.Պայմանագրից ծագող իրավունքներն ու պարտականությունները տարածվում են կողմերի վրա սկսած 2025 թվականի հունիսի 01-ից մինչև 2041 թվականի մայիսի  30-ը ներառյալ։

  3.Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: 

  4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աիդա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner