Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 հուլիսի 2024 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման կարգավորման առարկան

Ա/Ձ Հակոբ Թոսունյանը՝ 28/06/2024թ  Քաջարան համայնքի աշխատակազմի՝  տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի  և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքների վերաբերյալ թիվ 3 արձանագրության համաձայն 13 /տասերեք/ անուն պարենային և տնտեսական ապրանքներ եղել են պիտանիության ժամկետներն անցած։  ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի նորմերին համապատասխան հարուցված և հետագայում իրականացված վարչական վարույթի  ընթացքում՝ վարչական  գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննարկման  արդյունքում պարզվեց հետևյալը.

Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքները

Համաձայն վերոհիշյալ արձանագրության Ա/Ձ Հակոբ Թոսունյանը Քաջարան համայնքի Աբովյան 3Ա/ 3/1 հասցեում գտնվող պարենային խանութում իրացման նպատակով  վաճառքի համար նախատեսված վայրում տեղադրել է պիտանիության ժամկետն անցած 13 /տասերեք/ անուն պարենային և կենցաղային ապրանքներ  սույն արձանագրությունը  առձեռն ուղարկվել է վերջինիս, փաստորեն կատարվել է արարք, որը համընկնում է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։

        Վարչական ակտ ընդունելու իրավական հիմնավորումները

                       ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  219 հոդվածի համաձայն 

Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 113-րդ, 124.7-րդ հոդվածով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 26-րդ և 27-րդ մասերի), 162-րդ, 169.16-րդ, 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 189.11-րդ և 189.12-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը․․․

Նույն օրենսգրքի 158-րդ  հոդվածի 1-ին   մասի համաձայն․ Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1ին մասի 24-րդ և 26-րդ կետերի համաձայն՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով իր իրավասության շրջանակում ընդունում է  որոշումներ, կարգադրություններ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

 Նկատի ունենալով, որ Ա/Ձ Հակոբ Թոսունյանը կատարել է արարք, որը  նախատեսում է վարչական պատասխանատվություն և պետք է ենթարկվի վարչական տույժի ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ 158 հոդվածի 1-ին մասի համաձայն:

 Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32,33 37, 154 2191, 281, 282 հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Վարչական վարույթի մասնակից Ա/Ձ Հակոբ Թոսունյանին ենթարկել վարչական պատասխանատվության և  կիրառել վարչական տույժ՝ նշանակել տուգանք՝  100 000 /մեկ հարյուր հազար/  ՀՀ դրամի չափով:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 88 հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Քրիստինե Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner