Քննելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների 18/23 հասցեի տարածքում <<ԶՊՄԿ>> ՍՊ ընկերության աշխատակից Ալեկսանդր Սերգեյի Գորշկովի կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից 2025 թվականի հունվարի 23-ին ներկայացված նյութերը,
պարզեցի`
Վարչական իրավախախտում կատարած Ա․Գորշկովը՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների 18/23 հասցեում՝ <<ԶՊՄԿ>> ՍՊ ընկերության սեփականության իրավունքով պատկանող /վկայական թիվ 2327997/ տարածքում, առանց համապատասխան թույլտվության կատարել է շինարարական աշխատանքներ. այն է՝ մետաղական կոնստրուկցիաների ժամանակավոր մոնտաժ, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով , 154-րդ հոդվածի 1-ին մասով , 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-26-րդ կետերով
որոշում եմ ՝
1. ԱԼԵԿՍԱՆԴՐ ՍԵՐԳԵՅԻ ԳՈՐՇԿՈՎԻՆ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտման համար, ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք`1500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Վարչական իրավախախտում կատարած անձի կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին՝ սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել Ալեկսանդր Գորշկովին ։
|