Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 09-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԱԳԻԿԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՆԱՐԱ ԱՐՄԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդհոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի,հաշվի առնելով Նարա Արմենի Հակոբյանի դիմումը և Քաջարան համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Քաջարան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մէ.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս 1/1 հողամաս հասցեում գտնվող, Նարա Արմենի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 0,08168 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 09-038-0053-0005) հողամասը փոխանակել Քաջարան համայնքի սեփականությունը հանդիսացող, ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս 2 հողամաս հասցեում գտնվող 0,08168 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 09-038-0055-0017) հողամասի հետ:

2.Համայնքի ղեկավարին՝ Նարա Արմենի Հակոբյանի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր՝ ապահովելով պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:

3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner