Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 23-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) Որոշման 1-ին կետով հաստատված N 5 հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |