Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով ՀՀ կառավարության «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով, ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի բնակիչ Մարգարիտա Դավիթի Մաթևոսյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մարգարիտա Դավիթի Մաթևոսյանի Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Բաբիկավան գյուղում սեփականության իրավունքով պատկանող (վկայական N 22012024-09-0007) բնակարանին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Բաբիկավան, 3-րդ փողոց, 3 շենք, 20 բնակարան։
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: