Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին,որոշում Է`
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: /Զեկ. Վ.Ազարյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2017-2022թթ. հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված 2019թ.-ին կատարված աշխատանքները ի գիտություն ընդունելու մասին: /Զեկ. Գ.Գաբրիելյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2019թ.-ի դեկտեմբերի 23-ի թիվ 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: /Զեկ. Վ.Ազարյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ««Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և Քաջարանի համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 48-Ա որոշման թիվ 1,2,3,4,5,8 հավելվածներում փոփոխություն կատարելու մասին: /Զեկ. Մ.Ավետիսյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին: /Զեկ. Վ.Գրիգորյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 30-Ա որոշման մեջ խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը փոփոխելու մասին: /Զեկ. Մ.Ավետիսյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։ /Զեկ. Վ.Գրիգորյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Քաջարան համայնքի Բաբիկավան գյուղի 3-րդ փողոց թիվ 1 շենքի թիվ 19 բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին։ /Զեկ. Վ.Գրիգորյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ /Զեկ. Վ.Ազարյան/
|