Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով օգոստոսի 8-ին ժամը 15։00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք․Քաջարան, Լեռնագործների 4) կայացած հանրային քննարկման արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ նախնական համաձայնություն «Աժդանակ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող՝ «ՀՀ Սյունիքի մարզի քաղաք Քաջարանի մոնցոնիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանում, ընդերքօգտագործում» գործունեությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աժդանակ» ՍՊ ընկերությանը իրազեկելու պահից։ |