Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 62-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի ներկայացրած գրավոր հարցերը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստի օրակարգը.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 22-ն որոշման N2, N3 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ներքին Գիրաթաղ 1-ին փողոց 3/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Լեվիկ Արսենի Խաչատրյանին օտարելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու անդամ Վարդան Շմավոնի Գևորգյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 3-Ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-Ի թիվ 25-Ա որոշման N1, N2 և N8 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 4-Ա որոշման N 2 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին։
10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
|