Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով 08.03.1994թ. Ժողովրդական պատգամավորների Քաջարանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրված թիվ 124 օրդերը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բաբիկավան գյուղի 3-րդ փողոց 1-19 բնակարանի բնակիչ Նոննա Շահնազարյանի դիմումը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով համայնքի ավագանին որոշում է՝
1.Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական թիվ 13022020-09-0006/, ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնքի Բաբիկավան գյուղի 3-րդ փողոց թիվ 1 շենքի թիվ 19 բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել փաստացի տիրապետող անձանց` Նիկոլայ Էդուարդի Շահնազարյանին՝ ծնված 1966թ., Նոնա Բենիկի Շահնազարյանին՝ ծնված1971թ., Քրիստինե Նիկոլայի Շահնազարյանին՝ ծնված 1992թ., Էդուարդ Նիկոլայի Շահնազարյանին՝ ծնված 1993թ. և Նորա Զաքիի Շահնազարյանին՝ ծնված 1935թ։
2.Առաջարկել նվիրառուներին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ առնչվող վճարումներ իրականացումը:
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: