Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով <<Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն ՓԲԸ-ի՝ 25.04.2022 թ․-ի թիվ 49 գրությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալի /համայնքի ղեկավարին փոխարինողի/ առաջարկությունը, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի ««Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և Քաջարանի համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 54-Ա որոշման N8 հավելվածում կատարված փոփոխությունը.
2․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N54-Ա որոշման N8 հավելվածը: |