Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքները, Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,04751 հա հողամասերից /որից 0,01376 հա արոտավայրեր /09-007-0002-0001 կադաստրային ծածկագրից/ և 0,03375 հա այլ հողեր /09-007-0002-0001 և 09-007-0007-0001 կադաստրային ծածկագրերից/, բնակավայրերի նշանակության 0,01661 հա այլ նհողերից /09-007-0010-0003 և 09-007-0008-00047 կադաստրային ծածկագրերից/ փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ հողերի։
2․ Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։ |