Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետի դրույթներով, 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու եվ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունների և դրանց իրականացման կարգի չափորոշիչները՝ համաձայն հավելվածի 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |