Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքիավագանին՝ ո ր ո շ ու մ է՝.
1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու`
ա/ ԼՕՏ 1. Քաջարանի համայնք Քաջարանց գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2.44338 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի անջրդի վարելահողը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 599000 /հինգ հարյուր իննսունինը հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |