Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում Է` 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ 1. Քաջարանի համայնք գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս թիվ 1/2 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,06593 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 182800 /մեկ հարյուր ութսուներկու հազարութ հարյուր/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Գեղի 1-ին փ․ 9/5 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,15979 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 443000 /չորս հարյուրքառասուներեք հազար / ՀՀ դրամ:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |