Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ 1-ին մասի հոդվածի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների։
- Տեղական տուրք և վճար վճարողների գրանցամատյանները վարել էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
|