Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 և 29-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-Ա որոշումը և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1. Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Քաջարան քաղաքի և Ներքին Գիրաթաղ բնակավայրի համակցված փաստաթղթերում` համաձայն հավելվածների փոխադրել հետևյալ հողամասերը:
ա/ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ գտնվող 40 հասցեում գտնվող (09-007-0013-0001 կադաստրային ծածկագրից) 1․4 հեկտար հատուկ պահպանվող տարածքների նշանակության <<հանգստի համար նախատեսված>> գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակությամբ (հատված ՀԲ-1, Հավելված 1);
բ/ Քաջարան համայնքի Ներքին Գիրաթաղ բնակավայրում գտնվող (09-038-0237-0001 կադաստրային ծածկագրից) 0,8 հեկտար և (09-038-0239-0003 կադաստրային ծածկագրից)0,45 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողամասերը փոխադրել էներգետիկայի․ կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների նշանակության հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի» գործառնական նշանակությամբ (հատվածներ ԳԷ-1, ԳԷ-2, Հավելված 2);
2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: