
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
28 հոկտեմբերի 2026 թվականի N 34
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի hամաձայն՝ 2026թ․ նոյեմբերի 26-ին, ժամը 15։00-ին, Քաջարան համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Լեռնագործների փողոց, շենք 4) տեղի կունենա «ԱՐՏ ԷՆԵՐՋԻՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ 110 կՎ Ագարակ օդային գծի գոյություն ունեցող N15-N38 հենարանների միջև ընկած հատվածի տեղափոխման աշխատանքների վերաբերյալ հանրային լսում (1-ին փուլ)։
Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք ներկայացնել կարծիքներ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։ Մինչև սույն թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ։Հանրային լսման կազմակերպման պատասխանատու՝ Գարեգին Գաբրիելյան, Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ։Էլ. հասցե՝ kajaran2023eco@gmail.com, հեռ.՝ 094 62 94 99։
Կից փաստաթղթեր
 |
(8.06 Մբ)
նախագիծ |
Մեկնաբանություններ
Վերբեռնել Լուսանկարներ
PNG, JPG, JPEG (առավելագույնը՝ 5 ֆայլ)