Քաջարան համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 2024թ վարչական գործը՝ ԱՐԱ ՍՈՒՐԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կողմից Քաջարան համայնքի Բաբիկավան 4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացողհողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու մասին, պարզեց որ.
Արա Հարությունյանը (Հասցե՝ Քաջարան, Բաբիկավան 1-ին շենք, բն 17), Քաջարան համայնքի Բաբիավան 4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացողհողամասում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդհոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, կատարել է հողամասի ապօրինի զավթում, սահմանազատելով տարածքը, որում առկա է մետաղական կոնստրուկցիայով կառույց, ինչի կապակցությամբ Քաջարանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողի վերահոսկողության բաժնի կողմից 19.08.2024 թվականին կազմված թիվ 5 արձանագրության, տեղազննության ակտիհիման վրա 2024 թվականի օգոստոսի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետության օրենսգրքի48-րդհոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում, Արա Հարությունյանի պատշաճորեն տեղեկացվել նիստի վայրի և ժամի մասին:
26/08/2024թ Արա Հարությունյանի ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանի կողմից Քաջարանի համայնքապետարաի պաշտոնական հարթակաին մուտքագրվել է վերջինիս դիմումը, համաձայն որի վերջինիս գործողությունները միտված են իրեն սեփականությու հանդիսացող հողատարածքը պահպնելու, ավելին, քննչական մարմիններում իրեն օրենքով սահմանված կարգով պարտավորություններ իրականացման ուղղված պաշտպանությանը և միաժամանակ Քաջարաի համայնքապետարանի կողմից իրականցված Արա Հարությունյանի կողմից փաստացի օգտագործվող տարածքների ուսումնասիրություն արդյունքներով ձևավորված հիմքերը։
Վարչական լսումների ժամանակ ոչ Արա Հարությունյանը և ոչ էլ վերջինիս ներկայացուցիչը չէին ապահովել իրենց ներկայությունը։
Վարչական վարույթի համար նշանակութուն ունեցող փաստերը.
Քաջարանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի կողմից 19,08.2024 թվականին կազմված թիվ 5 արձանագրությունը և տեղազննության ակտը:
· Իրավիճակային հատակագիծը:
· Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
· լիազորագիր
, նախազգուշացում:
· լուսանկարներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Արա Հարությունյանը Քաջարան համայնքի տարածքում խախտելով` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասովսահմանվածպահանջները, Քաջարան Բաբիկավան 4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացողհողամասը /՞՞՞՞՞՞՞/ ինքնակամ զավթել է, որում ապօրինի տեղակայել է արգելափակոցներ, ինչի առնչությամբ Քաջարանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողի վերահոսկողության բաժնի կողմից կատարվել է տեղազննություն և իրավախախտման փաստի առթիվ19.08.2024 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 5 արձանագրությունը:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի օգոստոսի 24-ին Քաջարանի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք փոստային ծանուցագիր՝ LO124182906AM/Արա Հարությունյանը:
Չներկայանալով լսմանը, Արա Հարությունյանը նախապես տեղեկացվել էր լսումներին ներկայանալն արգելք չի գործը համապատասխան վարչական ակտով եզրափակելու վարչական մարմնի լիազորության մասին։
Վարչական ակտ ընդունելու հիմքերը և հիմնավորումները.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Հայաստանի Հանրապետության կառավարության ///////////որոշման համաձայն` ծածկագրով անշարժ գույքը հանդիսանում է համայնքային սեփականություն:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն` համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է: Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք /յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:/:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը uուբյեկտի` oրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաuտացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա oգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպեu նաև դրանից oգուտ uտանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնoրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին,օգտագործողներին՝ առանց հողային օրենսդրություն խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:
ՈՐՈՇԵՑԻ