Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 16.11.2006թ․ № 1708-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման կարգի 12-րդ կետի 2-րդ մասի ա/ ենթակետը», ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հավանության արժանացնել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքապետարանի կողմից մշակված համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ 1․Քաջարան համայնքի 1․ Գեղի, Լեռնաձոր, Գետիշեն, Անդոկավան և Կավճուտ գյուղերի փողոցների հիմնանորոգում 2․Քաջարան քաղաքի Խանջյան 10-12 շենքերի բակային տարածքի վերանորոգում 3․Քաջարան քաղաքի №2 սելավատարի վերականգնում և ամրացում ծրագրերին/ծրագրերի հայտերը կցվում է/։
2․Պետական սուբվենցիայի հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով: |