Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով Արևիկ Արամայիսի Գևորգյանի դիմումը՝
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Աջաբաջ գյուղում գտնվող Արևիկ Արամայիսի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփ վկայական 26122024-09-0054/բնակելի տունը և սպասարկման հողամասը վերահասցեավորել և տրամադրել հասցե․
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք,գյուղ Աջաբաջ, 3-րդ փողոց, 5/1 բնակելի տուն:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: