Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Գեղի վարչական ղեկավարի 07.09.2023 թվականի զեկուցագիրը, Քաջարան համայնքի Աջաբաջ գյուղի բնակիչ՝ Անդրանիկ Ղազարյանի 08.09.2023 թվականի դիմումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Աջաբաջ գյուղի տարածքում գայլերի հարձակման հետևանքով գյուղատնտեսական կենդանիների ոչնչացման ուսումնասիրության, վնասի գնահատման հանձնաժողովի 08.09.2023 թվականի արձանագրությունը, Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում՝
1. Անդրանիկ Ղազարյանին՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ – գայլերի հարձակման հետևանքով հասցված վնասի չափը մեղմացնելու նպատակով,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |