Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալի /համայնքի ղեկավարին փոխարինողի/ առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․- 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ1. Քաջարանի համայնք գյուղ Բաբիկավան 3-րդ փ 21/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,04683 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 43300 /քառասուներեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Բաբիկավան 4-րդ փողոց 8/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,01992 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 18500 /տասնութ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ:
գ/ ԼՕՏ 3. Քաջարանի համայնք գյուղ Վերին Գիրաթաղ 1-ին փողոց 1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,45417 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 420000 /չորս հարյուր քսան հազար մեկ/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |