Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 22 դեկտեմբերի 2020թ.-ի թիվ 2-9 դրական եզրակացության և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է.
1․ Հաստատել Քաջարան խոշորացված համայնքի (Քաջարան քաղաք, Անդոկավան, Բաբիկավան, Ձագիկավան, Նոր Աստղաբերդ, Աջաբաջ, Գետիշեն, Ոչեթի, Գեղի, Գեղավանք, Կարդ, Կիցք, Վերին Գեղավանք, Քարուտ, Լեռնաձոր, Կավճուտ, Կաթնառատ, Ներքին Գիրաթաղ, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ և Քաջարանց բնակավայրերի) գլխավոր հատակագծի նախագծերը (գոտևորման նախագծերը)։
2․ Գլխավոր հատակագծով սահմանված նպատակային կամ գործառնական նշանակությունները /հողամասերի կատիգորիայի տրանսֆորմացիա/ համարել փոփոխված՝ ապահովելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14․3 –րդ հոդվածի պահանջները, ըստ հավելված 1-ի։
3․ Ուժը կորցրած ճանաչել Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին>> թիվ 06-Ա որոշումը։
4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: