Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով , հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու2025թվականի փետրվարի 11-ի «Անշարժ գույքի տարածքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» N 09-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2015 թվականի հոկտեմբերի 06-ին կնքված «Անշարժ գույքի՝ տարածքի վարձակալության պայմանագրում» /գործարքի կոդ։ 609-20151006-37-475903/ կատարել հետևյալ փոփոխությունը՝
ա/ Պայմանագրի 4-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
«4․ Սույն պայմանագրից բխող իրավունքները և պարտականությունները տարածվում են կողմերի վրա սկսած 2025 թվականի հունվարի 29-ից մինչև 2030 թվականի հունվարի քսանինը։»
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: