Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 70-L
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱԳԱՂԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25–Ի N 96-Լ ՈՐՈՇՄԱՆ N 2, N 8 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N62-Լ ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի,36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 38․1-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի № ԴԽ/15.4/22804-2025 հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է

1. ՀայաստանիՀանրապետությանՍյունիքի մարզիՔաջարանհամայնքիավագանու 2024 թվականիդեկտեմբերի 25-իN 96-ԼորոշմանN2 հավելվածում կատարելհետևյալփոփոխությունը ևլրացումը՝

Եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի՝

  • 23–րդ տողիհաստիքայինմիավորսյունյակում«2»թիվըփոխարինել«3»թվով,
  • Աշխատավարձիչափըսյունյակում«680 000»թիվըփոխարինել«1 020 000»թվով,
  • «Ընդամենը» տողում«10» թիվըփոխարինել«11»թվով, իսկաշխատավարձիչափըսյունյակում«2 408 000»թիվըփոխարինել«2 748 000»թվով,
  • N2հավելվածի«Ընդամենը»տողում«73»թիվըփոխարինել«74» թվով, իսկաշխատավարձիչափըսյունյակում«20 141 000»թիվըփոխարինել«20 481 000»թվով,

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 96-Լ որոշմանN8 հավելվածում կատարել հետևյալփոփոխությունները և լրացումները՝

 Սանիտարական մաքրման և բարեկարգման ստորաբաժանման՝ 

  • 16-րդ տողից հետո լրացնել նոր 17-րդ տող՝ հաստիքի անվանումը «Տարածքի պատասխանատու (բակապան)»,հաստիքայինմիավորը՝«2», պաշտոնայինևժամայինդրույքաչափը՝«274 000 (երկուհարյուրյոթանասունչորսհազար)», 
  • 17-րդ տողից հետո լրացնել նոր 18-րդ տող՝ հաստիքի անվանումը «Բակային հավաքարար»,հաստիքայինմիավորը՝«2»,պաշտոնայինևժամայինդրույքաչափը՝«220 700 (երկուհարյուրքսանհազարյոթհարյուր)», 
  • «Ընդամենը» տողում«46»թիվըփոխարինել«50»թվով,

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-իN 96-Լ որոշմանN8 հավելվածի«Ընդամենը» տողում«129»թիվըփոխարինել«133»թվով։

4. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի N 62-Լորոշման 1-ին կետը։

 

5.Սույն որոշման 1-ին և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի համապատասխան փոփոխությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից, իսկ 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնումպաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner