Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել՝ համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով կազմված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման` համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝ կայացնել որոշումներ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ։ |