Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թ ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, 2003 թ դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարգություններով /աճուրդով/ օտարելու`
ա/ Քաջարանի համայնք, ք. Քաջարան Գետափնյա փողոց 59 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական 03112018-09-0026/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 09-007-0063-0019 կադաստրային ծածկագրով 0,82201 հա հողամասը արտադրական տեխնիկայի վերանորոգման տեղամասի կառուցման համար՝ մեկնարկային գին սահմանելով 10209370,0 /տասը միլիոն երկու հարյուր ինը հազար երեք հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ:
բ/ Քաջարանի համայնք գյուղ Ձագիկավան 2-րդ թաղամաս 15/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.05149 հա հողամասը, մեկնարկային գին սահմանելով 49440 /քառասունինը հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
1. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |