Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման Հավելված 1-ի 7-րդ կետի`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Քաջարան համայնքի Գեղի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,1 հա արոտներից /կադաստրային ծածկագիր 09-106-0104-0001-ից/ հողամասի հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա տնկարկների /հնդավոր/՝ այգի հիմնելու նպատակով։
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: