Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով ՀՀ կառավարության «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով, ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի բնակիչ Սիրանուշ Վարուժանի Աբգարյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Սեփականության իրավունքով Սիրանուշ Վարուժանի Աբգարյանին պատկանող Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղի 7-րդ փողոց 84 հասցեում գտնվող գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ.
ա/ բնակելի տան և 0.18839 հա մակերեսով հողամասին՝
Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր, 5-րդ թաղամաս 27/9 բնակելի տուն:
բ/ 0,03479 հա մակերեսով հողամասին և ավտոտնակին՝
Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր, 5-րդ թաղամաս 27/10 ավտոտնակ:
գ/ 0,00306 հա մակերեսով հողամասին ՝
Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր, 5-րդ թաղամաս 27/11 հողամաս: