Քաջարան համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 1/25 վարչական գործը՝ Քաջարան համայնքի Աբովյան փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում՝ առանց համապատասխան թույլտվության Ղազար Զեյնալյանի կողմից բացօթյա առևտուր իրականացնելու վերաբերյալ, պարզեց.
ՂԱԶԱՐ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ /հասցե՝ ք. Արարատ, Արմաշ, Անկախության 8շ, բն 1/ կողմից Քաջարան համայնի Աբովյան փողոցի հարակից տարածքում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանօրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնում ՀՈԳՎ Կապանի բաժնի ավագ համայնքային ոստիկան Աննա Ասրյանի կողմից՝ 14/03/2025թ արձանագրության հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդված 3-րդ մասերի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կապանի բաժնի ավագ համայնքային ոստիկանի Աննա Ասրյանի կողմից՝ 14/03/2025 զեկուցագիրը, անձնագրերի և բացատրության պատճենները, լուսանկարները
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Քաջարան համայնքի Աբովյան փողոցի հարևանությամբ գտնվող ավտոճանապարհի՝ առանց համապատասխան թույլտվության Ղազար Զեյնալյանի կողմից իրեն պատկանող Օպել Զաֆիրա մակնիշի 37ՍN395 մեքենայով բացօթյա առևտուր է իրականացվել։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի մարտի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հրավիրվել է վարչական վարությի լսումներ, և չնայած պատշաճ ծանուցված լինելով համայնքապետարանում հրավիրված վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, Ղ․Զեյնալյանը չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի նհամայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
Այսինքն` Ղազար Զեյնալյանը Քաջարան համայնքի Աբովյան փողոցին հարակից տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է բացօթյա առևտուր ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ և 32-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՂԱԶԱՐ ԱՐԿԱԴԻԱՅԻ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու համար՝ 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով՝առանց առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավման:
2. Նախազգուշացնել ՂԱԶԱՐ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: